ԱԹՍ-ների պատճառով փակվել են Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները | factor.am

factor.am Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Գարդերմուեն օդանավակայանի օդային տարածքը փակվել է մոտակայքում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով։ Այս մասին նորվեգական NRK հանրային հեռարձակողին հայտնել է Avinor ավիաընկերության խոսնակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սեպտեմբերի 22-ի երեկոյան մի շարք ինքնաթիռներ վերաուղղորդվել են։ Սա առնչվել է նաև արդեն օդում գտնվող ինքնաթիռներին։ Օդանավակայանում հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը։

Փարիզից Օսլո մեկնող չվերթն ուղարկվել է Կոպենհագենից հարավ-արևելք գտնվող Կաստրուպ։ Ըստ ինքնաթիռում գտնվող NRK-ի թղթակցի՝ ինքնաթիռը սկզբում ուշացել է Փարիզում, բայց շարունակել է թռիչքը։

Կոպենհագենի օդանավակայանը սեպտեմբերի 22-ի երեկոյան նույնպես փակվել է՝ անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով։ Ենթադրվում է, որ ներգրավված են եղել երկու կամ երեք անօդաչու թռչող սարքեր, սակայն հաղորդագրությունները հաստատված չեն, ասվում է հրապարակման մեջ։

Սկանդինավիայի ամենածանրաբեռնված՝ Կոպենհագենի օդանավակայանն այսօր առավոտյան վերսկսել է գործունեությունը․ մինչ այս, անօդաչու թռչող սարքերը գրեթե չորս ժամ խափանել էին բոլոր թռիչքներն ու վայրէջքները։ FlightRadar-ը X սոցիալական ցանցում հաղորդել է, որ շուրջ 50 չվերթ վերաուղղորդվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն