Զելենսկին պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ հանդիպել է Տոկաևի հետ | 1lurer.am

1lurer.am  Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նախագահները միմյանց հետ հաղորդակցվել են անգլերեն:

«Այժմ առանցքային խնդիրն անվտանգության հուսալի երաշխիքներով արդար և երկարատև խաղաղության հասնելն է։ Մանրամասն քննարկեցինք Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի մյուս գործընկերների ջանքերը՝ ուղղված այս պատերազմի ավարտին և սպանությունների դադարեցմանը»,- գրել է Զելենսկին:

Ուկրաինայի և Ղազախստանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին, բայց պատերազմի ընթացքում Զելենսկին և Տոկաևը հեռախոսով խոսել են հինգ անգամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն