Ռուսաստանը զանգվածային օդային հարվածներ է հասցրել Ուկրաինային | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 23-ի գիշերը զանգվածային օդային հարձակում են իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով՝ կիրառվել է երեք «Իսկանդեր-Մ/KN-23» բալիստիկ հրթիռ և շուրջ 115 անօդաչու թռչող սարք, որոնցից մոտ 60-ը՝ «Շահեդ» տիպի։

Ուկրաինական կողմը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության միջոցով ոչնչացվել կամ ճնշվել է ընդհանուր առմամբ 103 ԱԹՍ։

Կիևում ընդգծում են, որ ռուսական բանակը շարունակաբար կիրառում է հրթիռներ, ԱԹՍ-ներ ու այլ զինատեսակներ՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները նման հարձակումները որակում են որպես Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող ռազմական հանցագործություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև