Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը | armenpress.am

armenpress.am Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահն իջել մեքենայից և զրուցում Նյու Յորքի ոստիկանության աշխատակցի հետ, որը նրան տեղեկացնում է, որ ճանապարհը փակ է, քանի որ այդտեղով պետք է անցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը։

Էմանուել Մակրոնը զանգահարել  է ԱՄՆ նախագահին և խնդրել բացել ճանապարհը։

Ես սպասում եմ փողոցում, որովհետև ամեն ինչ փակ է Ձեզ համար»,- ԱՄՆ նախագահին ասել է Մակրոնը։

Տեսանյութից նաև երևում է, որ Մակրոնը Թրամփին զանգահարելուց հետո, այնուամենայնիվ, ոտքով է շարունակել ճանապարհը՝ այդ ընթացքում նաև շփվելով և լուսանկարվելով փողոցում գտնվող մարդկանց հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև