Չենք կարա մենք ընտրություն կեղծենք. Փաշինյան | civilnet.am

civilnet.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ներկայումս Հայաստանում ընտրություններ կեղծելն անհնար է։ Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում տեղի ունեցած «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, թե ժողովրդավարությունը Հայաստանում գոյություն ունի ոչ թե իշխանության բարի կամքի շնորհիվ, այլ՝ որպես իրողություն։

«Հիմա, օրինակ, մենք կարա՞նք ընտրություն կեղծենք։ Չենք կարա մենք ընտրություն կեղծենք։ Ոչ թե նրա համար, որ չենք ուզում, ոչ թե նրա համար, որ ուզում ենք։ Չի կարա դա տեղի ունենա ուղղակի, հասկանու՞մ եք, ուղղակի չի կարա տեղի ունենա, որովհետև եթե տեղի ունենալու լիներ, տեղի կունենար», – ասել է վարչապետը։

Իր խոսքում նա քննադատել է որոշ շրջանակների կողմից բացառապես Վանաձորի խնդրի վրա կենտրոնանալը՝ ի հակադրություն ներկայացնելով Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների օրինակը։ Վարչապետը հիշեցրել է, որ իրավապահ մարմինները Գյումրիում «փաստահենք ընտրակաշառք բաժանելու դեպք են արձանագրել», իսկ ընտրությունների ելքը վճռվել է մի քանի տասնյակ կամ հարյուր ձայնի տարբերությամբ։

Այս համատեքստում նա հարցադրում է հնչեցրել՝ ուղղված, իր խոսքով, «ժողովրդավարության հարգելի փորձագետներին»։ «Եղել է ընտրություն, արձանագրվել է ընտրակաշառք, և ընտրությունների արդյունքները որոշվել են մի քանի 100 ձայնի արդյունքներով, ինչի՞ կառավարության դեմը կամ որևէ տեղ ցույց չկա այդ առիթով, ինչի՞ չկա այդ ցույցը»։

Շարունակությունը՝ սզկբանղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ