Հայկ Կոնջորյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

«Քննարկել ենք ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարևորել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

Առանձնապես կարևորել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և ընդգծել այն նոր հնարավորությունները, որոնք բացվում են խաղաղության հաստատման արդյունքում»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև