Քննարկվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի՝ ՀՀ այցելելու հնարավորությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Յանիս Պլակիոտակիսի հետ։ Այդ մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան արձանագրությունների մանրամասները՝ անդրադառնալով խաղաղության օրակարգի հետագա առաջմղման համար անհրաժեշտ քայլերին՝ բարձր գնահատելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցում։

Պարոն Պլակիոտակիսը վերահաստատել է Հունաստանի աջակցությունը Վաշինգտոնյան արձանագրություններին և խաղաղության գործընթացին, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունների խորացմանը։

Երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի։

Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև շփումների և փոխայցելությունների հաճախակիացումը, քննարկվել է առաջիկայում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի՝ Հայաստան այցելելու հնարավորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն