Որդին սպանել է 63-ամյա հորը ու թաղել մոտակա դաշտում

30-ամյա տղամարդը դանակահարել է հորը, հաջորդ օրը թաղել մոտակա դաշտում։ Ամիսներ անց դեպքը բացահայտվել է ,որդին՝ կալանավորվել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և ըստ տվյալի` նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին:

Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, և հետագա միջոցառումներն իրականացվեցին համատեղ:

Նույն օրը` ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերվել են 63-ամյա Գարիկ Գարաքյանի դին:

30-ամյա տղան կալանավորվել է։

Դեպքի ամբողջական հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն