ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի՝ համաշխարհային առաջնորդների հետ ամենամյա հանդիպման իր ելույթում ասել է, որ «այս տարին հույսի նշույլներ է բերել ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքմամբ և Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի հաստատմամբ»։
«Չափազանց շատ ճգնաժամեր շարունակում են մնալ անվերահսկելի։ Անպատժելիությունը գերակշռում է։ Անօրինությունը վարակ է։ Այն հրահրում է քաոս, խթանում է ահաբեկչությունը և վտանգում ապամիջուկայնացումը», – նշել է նա։