Թրամփը ՄԱԿ-ում հայտարարել է, որ վերջ է դրել 7 պատերազմների, այդ թվում`Հայաստանի ու Ադրբեջանի միջև | factor.am

factor.am

Ես վերջ եմ դրել յոթ պատերազմների, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

«Ես ավարտեցի յոթ անվերջ պատերազմներ։ Նրանք ասում էին, որ դրանք անվերջ են, որ երբեք չեն լուծվի։ Որոշները տևել են 31 տարի, որոնցից երկուսը՝ ուղիղ 31 տարի։ Մեկը տևել է 36 տարի, մյուսը՝ 28 տարի։ Ես ավարտեցի յոթ պատերազմ, որոնք բոլորն էլ սնվում էին հազարավոր կյանքերի զանգվածային կորստով։ Դա ընդգրկում է Կամբոջան և Թաիլանդը, Կոսովոն և Սերբիան, Կոնգոն և Ռուանդան, Պակիստանը և Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան, Հայաստանը և Ադրբեջանը»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ ոչ մի այլ պետության կամ երկրի ղեկավար չի հասել հակամարտությունների կանխարգելման նման մակարդակի։

«Բոլորն ասում են, որ ես պետք է Նոբելյան մրցանակ ստանամ այս բոլոր նվաճումների համար։ Բայց ես մրցանակների մասին չեմ մտածում, ես կյանքեր փրկելու մասին եմ մտածում։ Ես միլիոնավոր կյանքեր եմ փրկել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև