ԱԳՆ-ում քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների ներկա օրակարգը և դրա զարգացման հեռանկարները

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած՝ ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների ներկա օրակարգը և դրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն