Մերձավանի կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
ՆԳՆ խոսնակը հայտնել է, որ սպանված մյուս անձը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է։
Խոսնակի փոխանցմամբ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի հետ ընկերական կապի մեջ էր և այդ պահին նրա հետ է եղել։
Վիրավոր անձի մասին Սարգսյանը տեղեկություններ չի նշել, իսկ դեպքի վերաբերյալ հայտնել, որ անձը կրակոցներ է արձակել և դիմել փախուստի։ Նա նաև հավելել է, որ դեպքի վայրում առկա են տեսախցիկներ, որոնք արդեն առգրավվել են։