Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Բորիս Ավագյանին | azatutyun.am

azatutyun.am  Սանկտ Պետերբուրգի դատարանից նախօրեին փախուստի դիմած Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմինները:

Նախօրեին Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան գործակալությանը հայտնել էր, որ «Ռոսրեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Ավագյանը փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանի շենքից, որտեղ նրան տեղափոխել էին խափանման միջոց ընտրելու համար:

Դատախազությունը միջնորդել էր նրան կալանավորել:

Հիշեցնենք՝ Ավագյանը 2021-ին գերիների վերաբերյալ խորհրդարանում կազմակերպված քննարկումից ժամեր անց ազատվել էր պաշտոնից։

ԱԻՊԾ-ն պարզաբանել էր, որ Բորիս Ավագյանին հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն էր և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը:

Նա Ռուսաստանում մեղադրվում էր մաքսային վճարումներից խուսափելու մեջ։

«Փաստինֆոն» նախօրեին գրել էր, որ Ավագյանն իրենց հետ կապ է հաստատել՝ ասելով, որ կամավոր ցանկանում է արտահանձնվել Հայաստանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն