Խոշոր չափերի մարիխուանայի հայտնաբերում Վանաձորում

Սեպտեմբերի 18-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների փողոցի 66-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել և պատրաստել մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 66-ամյա վանաձորցու տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 102 գրամ կանեփի չորացված, մանրացված զանգված, նույն զանգվածից 35 գրամ հայտնաբերվել է հողամասում գտնվող սեղանին, իսկ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր:

Ձերբակալվածը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն