36 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 22:00-ը, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝  Մ.Սարյան, Հանրապետության, Պուշկինի, Ավագ Պետրոսյան, Քոչինյան, Մհեր Մկրտչյան, Վ.Սարգսյան, Հին Երևանցու, Չայկովսկու, Ֆիրդուսի, Ղազար Փարպեցու, Մ.Ադամյան, Զաքյան, Դեղատան, Նալբանդյան, Վ.Սուրենյանց, Խանջյան, Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի, Ամիրյան փողոցների, Հյուսիսային պողոտայի, Լեոյի 1-9 շենքերի և անհատական տնատիրությունների, Տիգրան Մեծի 1-15, Տերյան 1-23, Աբովյան 1-17, Խորենացու 1-29, Ագաթանգեղոսի 7, 29, Մաշտոցի 10-42, Վարդանանց 1-20, Սայաթ-Նովայի 20, 22, 24, 26 համարների, Թումանյան փողոցի՝  բացառությամբ  35, 37, 39, 41 շենքերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն