Պետք է բացահայտեն այս uպանnւթյունը, որ ապացուցեն՝ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում. Մանե Թանդիլյան | tert.am

tert.am Իշխանությունը զբաղված է ֆեյք, սարքած դատավարություններով և իրական հանցագործներին փողոցում թողնելով: Այս մասին Փարաքարի սպանված ղեկավարի տան մոտ լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, եթե այս սպանությունը չբացահայտվեց, իրենք երկար պատասխան են տալու այս արարքների համար։ Վալոդյան համեստության տիպար էր, համայնքի համար պայքարող մարդ։

Իրենք պետք է բացահայտեն այս սպանությունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև