Այս պահին դեռ կասկածյալ չկա. քննիչը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով | news.am

news.am Դեպքի վայրի լրացուցիչ զննություն էինք իրականացնում։ Այս մասին այսօր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վայրի հարակից հատվածում հայտնեց քննչական խմբի ներկայացուցիչը։

Նա տեղեկացրեց, որ այն տանը, որի դիմաց սպանություն էր տեղի ունեցել, այս պահին մարդ չի բնակվում։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կասկածյալ կա՝ քննիչն ասաց. «Այս պահին դեռ կասկածյալ  չկա»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Վիրավորված անձը Արծրուն Գալստյանն է։ Նա ոստիկանության ծառայող չէ:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշել է, որ նախնական տեղեկություններով մեկ անձ՝ դիմակավորված, ձեռնոցներով, մոտեցել է կանգնած երեք անձանց և կրակահերթ է արձակել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև