Մակրոնը ողջունել է ՌԴ-ի նկատմամբ Թրամփի հռետորաբանության փոփոխությունը | factor.am

factor.am  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանության փոփոխությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահը հավատում է Ուկրաինայի՝ ոչ միայն դիմանալու, այլև մեզ հետ միասին իր իրավունքները պաշտպանելու ունակությանը»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը Նյու Յորքում։

Նա ողջունեել է ԱՄՆ նախագահի հայտարարությունները, որտեղ նա մատնանշել է Ռուսաստանի անհաջողություններն եւ երկրի տնտեսության թուլացումը։

«Ավելի քան 1000 օրվա ընթացքում, չնայած բազմաթիվ կորուստներին և քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերին, Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի հազիվ մեկ տոկոսը»,- հավելել է Մակրոնը։

Մինչ այս, Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եվրամիության աջակցությամբ «Ուկրաինան ի վիճակի է պայքարել և վերադարձնել» իր ամբողջ տարածքը։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին գրել էր Truth Social սոցիալական ցանցում՝ Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո։

«Ժամանակի, համբերության ու Եվրոպայի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, այս պատերազմի սկսվելուց սկզբնական սահմանների վերականգնումը լիովին հնարավոր է»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդ՝ հավելելով, որ Ռուսաստանը պատերազմ է մղում արդեն երեքուկես տարի, պատերազմ, որում իսկական ռազմական տերությանը հաղթանակի համար պետք կլիներ «մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ»։

Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, ապա նա պետք է դադարեցնի պատերազմը Գազայում։ Ֆրանսիական BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ միայն Թրամփն ունի Իսրայելի վրա ճնշում գործադրելու լիազորություն՝ պատերազմը դադարեցնելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև