Ռուբիոն և Լավրովը կհանդիպեն Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Նյու Յորքում նախատեսված է սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով 12:00-ին (Մոսկվայի ժամանակով 19:00-ին), ըստ Պետդեպարտամենտի ժամանակացույցի։

Սեպտեմբերի 23-ին Լավրովը մեկնեց Նյու Յորք, որտեղ նա կգլխավորի ռուսական պատվիրակությունը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ ռուսական պատվիրակությունը նախատեսել է մի շարք նախարարական մակարդակով միջոցառումներ՝ BRICS-ի, G20-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն