Արսեն Թորոսյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցեր

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի ու Իտալիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Դեսպանը շեշտել է աշխատանքի հիմնարար դերը՝ հիշեցնելով, որ այն ամրագրված է Իտալիայի Սահմանադրության մեջ։ Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էլ առաջնահերթություն է տալիս աշխատանքին՝ որպես աղքատության հաղթահարման և մարդկանց ինքնուրույն կյանքի կարևոր նախապայման։

Նախարարն ընդգծել է, որ վերջին յոթ տարիներին Հայաստանում ստեղծվել է շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար։ Միաժամանակ, նախարարն արձանագրել է պետության շարունակական հոգածության կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ՝ ապահովելու վերջիններիս սոցիալական լիարժեք ներառումը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր՝ արձանագրելով համագործակցության շարունակականության կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև