factor.am Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր, որը հիմք է դրել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղուն» (TRIPP), այն կապահովի անխոչընդոտ տեղաշարժ Ադրբեջանի Հանրապետության մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով Կասպիական 6-րդ բիզնես ֆորումի մասնակիցներին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում։
«Ես վստահ եմ, որ TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ խոշոր հատվածը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող առանցքային տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, ինչպես նաև դրանց ինտեգրմանը համաշխարհային մատակարարման շղթաներին։ TRIPP-ը նաև զգալի ներուժ ունի ապագայում էներգառեսուրսների փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման, մասնավորապես, վերականգնվող էներգիայի, և օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար, որոնք տարածաշրջանը կվերածեն առևտրի և թվային հաղորդակցությունների միջազգային կենտրոնի»,-նշել է Ալիևը։
Շարունակությունը՝ սզկբնաղբյուր կայքում