news.am «Ռոսրեեստրի» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի (Արցախի նախագահի նախկին ներկայացուցիչ – խմբ.) շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չերնիկովան RT-ին ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանությանը։
Նա շեշտել է, որ Ավագյանի բնավորությունը խոսում է դրա օգտին. նա մարտիկ էր, «որը չէր սիրում պարտվել» և հավատացյալ էր։
«Նա շատ լավ գիտեր, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ էր, նա մտածում էր որևէ իրադարձության հետևանքների մասին։ Չեմ կարծում, որ նա չի մտածել այդ մասին»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Բորիս Ավագյանին։
ՌԴ իրավապահ մարմինները РИА Новости-ին հայտնել են, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ «Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել»։
Նախօրեին Ավագյանը փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանի շենքից, որտեղ նրան տեղափոխել էին խափանման միջոց ընտրելու համար: Դատախազությունը միջնորդել էր նրան կալանավորել: