Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը շնորհավորել է պարոն Ղալամքարյանին և արդյունավետ աշխատանք է մաղթել։

Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ցանկալի արդյունք գրանցել։

Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ջրային ոլորտը կենսական կարևորութուն ունի երկրի, ժողովրդի համար, խնդիրները, անելիքները շատ-շատ են, բարեփոխումների կարիք կա։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանին՝ կարճ ժամանակահատվածում կատարած կարևոր աշխատանքի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև