Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին | tert.am

tert.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին: Այս մասին հայտնում են Կրեմլից:

Ֆորումին կմասնակցեն նաև ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլաինգը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը և այլք, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումում Պուտինը ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ