Արսեն Թորոսյանը Հայկական կարմիր խաչի հետ քննարկել է տարեցների խնամքի ծառայությունների բարելավման հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) նախագահ Դավիթ Ներսիսյանին:

Նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանն ու որակի բարելավմանն առնչվող մի շարք հարցերի։

Նշենք, որ Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը պետության կողմից արտապատվիրակման միջոցով շուրջօրյա խնամքի ծառայություններ է մատուցում ավագ սերնդի 160 ներկայացուցչի։ Ծառայությունները ներառում են՝ կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն