Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց

Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեցՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։

Դատավորը հայտնեց, որ խափանման միջոցը կմնա անփոփոխ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ «ինչպես այս վճիռն էր կանխատեսելի, իրենք կրկին կանխատեսում են, որ մեղադրողը ազատազրկման հետ կապված պատիժ է միջնորդելու, դատարանն էլ այնպիսի չափով ազատազրկում է տալու, որ Աջապահյանին մինչեւ ընտրություններ պահի փակի տակ»։

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին կլինի լրացուցիչ դատալսում, որի ժամանակ կքննարկվի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ պատիժ կիրառելու հարցը։

«Չի կարելի այստեղ սպասել արդարադատություն այս դատավորից։ Դատավորը, երբ սկսեց խոսել իր երերուն ձայնով, ակնհայտ էր, որ արդեն մեղադրական վերդիկտն է կայացնելու», – նշեց Զոհրաբյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։ Աջապահյանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև