vostikanapet

Ձերբակալված անձ դեռևս չկա․ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանnւթյnւնների մասին

Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից։

Այս մասին ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանությունների մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել:

Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն