Լիոնի քաղաքապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ Երևանի քաղաքապետարանից։ 

Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետ Լիոնի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Գրեգորի Դուսեն ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն