Ուկրաինան և Սիրիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան և Սիրիան պաշտոնապես վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումից հետո:

Կիևը Դամասկոսի հետ հարաբերությունները խզել էր 2022 թվականի հունիսին, երբ Սիրիայի այդ ժամանակվա առաջնորդ Բաշար Ասադի կառավարությունը ճանաչել էր օկուպացված Ուկրաինայի առանձին շրջանների անկախությունը Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

«Մենք ուրախ ենք այս կարևոր քայլի համար և պատրաստ ենք աջակցել Սիրիայի ժողովրդին կայունության ճանապարհին», – գրել է Զելենսկին Տելեգրամում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունից հետո:

Սիրիայի ղեկավարությունը հայտարարել է, որ Կիևի հետ սերտ հարաբերությունների հույս ունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև