Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բախվել են երկու ուղևորատար ինքնաթիռներ | azatutyun.am

azatutyun.am Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Սանկտ Պետերբուրգ մեկնող FV 6097 չվերթի ուղևորները տարհանվել են Sukhoi Superjet օդանավից՝ թռիչքուղում մեկ այլ ուղևորատար ինքնաթիռի հետ բախման պատճառով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով օդանավակայանին:

Օդանավը զննում են տեխնիկական ծառայությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Շերեմետևո»-ում՝ թռիչքից առաջ, ուղևորներով օդանավի պոչը վնասվել է։ Այդ պահին օդանավում գտնվում էր շուրջ 100 մարդ։

Տուժածների մասին չի հաղորդվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև