factor.am ՌԴ զորքերը սեպտեմբերի լույս 25-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Վիննիցայի, Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերի կրկիտիկական նշանակության ենթակառուցվածքային օբյեկտներին, գրում է Current time-ը։
Վիննիցայի շրջանում հարվածի թիրախում էներգետիկ օբյեկտներն են եղել։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նատալյա Զաբոլոտնայայի խոսքով՝ Վիննիցայի մի մասում ժամանակավորապես անջատվել է էլեկտրաէներգիան, գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Կիրովոգրադի մարզում, տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչի հաղորդմամբ, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակման հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր, երեք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ավելին, ըստ «Ուկրզալիզնիցայի», հարձակման հետևանքով հոսանքազրկվել են Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերի երկաթուղու որոշ հատվածներ։