Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է ՄԱԿ ԱԽ բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիր

Սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով նախարարական մակարդակի հարակից միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է խաղաղության և անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային գործընթացներում կանանց լիարժեք և հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի խթանման շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն