Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ՝ ռազմավարական բնույթի հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ այդ թվում բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման միջոցով

«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ղազախստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։ Այս առումով տրանսպորտային և գործարար կապերի զարգացումը մեր օրակարգային առաջնահերթություններից է»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։ Այս համատեքստում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ, այդ թվում՝ TRIPP միջոցով։

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել առաջիկա երկկողմ բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն