ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ եկավ Փարաքարի մշակույթի տուն |news.am

news.am Քիչ առաջ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողության այցելեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նրան ուղեկցում էին ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ։

«Տիկին նախարար, ո՞վ պետք է կանխեր սպանությունները։ Ձեր պատասխանատվությունը զգո՞ւմ եք»։ Լրագրողների այս հարցերը մնացին անպատասխան։ Ա. Սարգսյանը կարճ արձագանքեց. «Այստեղ հարցազրույցի տեղ չէ»։

Նշենք, որ այս պահին Փարաքարի մշակույթի և երիտասարդության տանը ընթանում է սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։

Համայնքի կենտրոնական փողոցում սեւ ժապավեն է ամրացված։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ