Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP ծրագիրն է, որը կապահովի անարգել անցում «Զանգեզուրի միջանցքով»․ Ալիև

Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Տարածաշրջանային հաղորդակցությունները կայուն խաղաղության մեր տեսլականի հիմքն են, այս մասին հայտարարել է Ալիևը և կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

«Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP ծրագիրն է, որը կապահովի անարգել անցում «Զանգեզուրի միջանցքով» և կամրապնդի տարածաշրջանային կապերը»,-նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև