Ամեն ինչ կանենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր շահերը հարգվեն. «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն | armenpress.am

armenpress.am Ռուսական կողմը մեծ հարգանքով է հետևում, թե ինչպես է Հայաստանն ընտրում նոր լուծում՝ ատոմակայանի նախատեսվող էներգաբլոկի համար:

armenpress.am Այս մասին ասաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Լիխաչովը նշեց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանով հպարտանում են:

«1988 թվականին այն վերապրեց Սպիտակի ողբերգական երկրաշարժը՝ մինչև 9 բալ ուժգնությամբ: Դա միակ ատոմակայանն է Երկրի վրա, որ դիմացել է նման հարվածի: Այս ժամանակից ի վեր հայ մասնագետներն իրականացնում են այդ նախագիծը՝ «Ռոսատոմի»–ի հետ համատեղ՝ մեր օգնությամբ և աջակցությամբ: Մենք ասում ենք՝ կայանը ձերն է, բայց հպարտությունը՝ մեր ընդհանուրը»,–ասաց Լիխաչովը՝ դիմելով ՀՀ վարչապետին:

Նա նշեց՝ կայանի ներկայիս կայուն գործունեությունը և առնվազն մինչև 2036 թվականը երկարաձգումն իրենց համար լիովին հասկանալի են:

«Մենք մեծ հարգանքով հետևում ենք, թե դուք ինչպես եք ընտրում նոր լուծում, ինչպես եք դիտարկում ատոմային էներգիայի հաջորդ քայլը: Եվ նաև հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք որոշում եք երկրի քաղաքականությունն առնվազն առաջիկա 100 տարվա համար։ Հավատացեք՝ մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր շահերը հարգվեն»,–ասաց Լիխաչովը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ