Միրզոյանը ԱՄն-ում երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին, որին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։

Կարճատև առանձնազրույցի ժամանակ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավերի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն