Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նյու Յորքում ՀՀ վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։
Հաղորդվում է, որ այցի շրջանակում նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Մոսկվայից Նյու Յորք է մեկնում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:ն