Կասեցվել է թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում:

Ըստ հաղորդագրության՝ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Այսպես՝

– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,

– սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,

– շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

– ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

– ենթամթերքի նախապատրաստումը չի իրականացվել առանձին տարածքներում,

– սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել մաքրման և ախտահանման աշխատանքներ,

– սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չի գտնվել նորոգ և մաքուր վիճակում, չի ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն