Միրզոյանը և Անգոլայի ԱԳ նախարարը ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ինչը համահունչ է աֆրիկյան երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին։ Որպես համագործակցության շոշափելի ներուժ ունեցող ոլորտներ՝ Հայաստանի և Անգոլայի նախարարներն առանձնանշել են նորարարական կրթության, գործարար կապերի և արհեստական բանականության ուղղությունները։

Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և կրթության ոլորտում համագործակցության նպատակով Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր․

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև՝ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ ներդնելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի միջև՝ դիվանագիտական կրթության և պատրաստման ոլորտում համագործակցության մասին»։

Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում առավել ակտիվ փոխգործակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն