Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար հոկտեմբերի 9-13-ը Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Սեպտեմբերի 26-ին այդ մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշվում է, որ Քոչարյանի հետ Լյուբլյանա կմեկնեն նաև Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության խորհրդատու Զաբելա Ղազարյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն