Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից | azatutyun.am

azatutyun.am

Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից՝ Թեհրանում խորհրդակցությունների համար, հայտնում է Mehr-ը:

Ուրբաթ օրն էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին պնդել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի եվրոպական եռյակի ջանքերը՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ, «անվավեր» են և իրավական ուժ չունեն։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան 30-օրյա գործընթաց էին սկսել՝ Թեհրանին մեղադրելով համաշխարհային տերությունների հետ 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն