Վարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ | azatutyun.am

azatutyun.am

Վարկածը շարունակում է մնալ այն, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանությունը այս տարվա փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ըստ քննության արդյունքների՝ վարկածը շարունակում է մնալ այն, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը», – ասաց Սարգսյանը:

Փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս գործով մեղադրյալներից է նաև սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Նա տնային կալանքի տակ է։

Նարեկ Սարգսյանն ընդգծեց. «Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ: Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն ու հերթական անգամ պարզեն հարաբերություններ: Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներեն տարվել»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն