Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցեր։

Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հաղորդակցությունների՝ երկրների իրավազորության ներքո գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել տնտեսական փոխկապակցվածության ապահովման հարցում TRIPP նախագծի նշանակությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն