Ռուսաստանը երբեք չի ուղղել իր ԱԹՍ-ները, հրթիռները ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի վրա․ Լավրով | 1lurer.am

1lurer.am

Ռուսաստանը երբեք չի հարվածել քաղաքացիական օբյեկտներին և չի ուղղել իր ԱԹՍ-ները կամ հրթիռները Եվրոպական միության կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ փոխանցում է ТАСС-ը։

«Մենք երբեք չենք հարվածում քաղաքացիական օբյեկտներին։ Պատահականություններ լինում են, սակայն մենք երբեք միտումնավոր չենք կրակում։ Մենք երբեք չենք ուղղում մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները այն պետությունների վրա, որոնք գտնվում են Եվրոպայում՝ Եվրամիության կամ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների վրա»,-ասել է նա։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր՝ եվրոպացի դիվանագետները նախազգուշացրել են Կրեմլին, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են պատասխանել իրենց օդային տարածքի հետագա խախտումներին, այդ թվում՝ խոցելով ռուսական ինքնաթիռները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն