Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությունը։
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն