Թրամփը թույլ է տվել Կիևին հարվածել Ռուսաստանի խորքում․ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահի օգնական և Ուկրաինայի հարցերով հատուկ նախագահական բանագնաց Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային իրականացնել երկարատև հարվածներ Ռուսաստանի տարածքում։

Նրա խոսքով՝ թե՛ Թրամփի, թե՛ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները հստակ վկայում են, որ Ուկրաինային թույլատրված է հարվածել Ռուսաստանի խորքային թիրախներին․ «Պետք է օգտագործել հնարավորությունը խորը հարվածներ հասցնելու համար։ Սրբավայրեր գոյություն չունեն»։

Քելլոգը շեշտել է, որ Թրամփը Գերագույն գլխավոր հրամանատարն է, և նրա հրամաններին պետք է հետևել. «Եթե նախագահն ասում է՝ ձախ, պետք է գնալ ձախ։ Եթե ասում է՝ աջ, պետք է գնալ աջ»։

ԱՄՆ նախագահը նախորդ շաբաթ էր հայտարարել, որ Ուկրաինան կարող է ետ վերցնել Ռուսաստանի կողմից գրաված ամբողջ տարածքը, և որ Կիևը պետք է այժմ գործի՝ հաշվի առնելով, որ Մոսկվան բախվում է «մեծ» տնտեսական խնդիրների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն