Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսում մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ կգործարկվի

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։

Գրանցման համար անհրաժեշտ է․

  • գրանցվել էլեկտրոնային հարթակում,
  • հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,
  • ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,
  • ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։

Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ