ԱՄՆ սահմանապահ ծառայությունը Չիկագոյում ձերբակալություններ է սկսել. ABC 7 | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ժամանել է Չիկագո և սկսել ձերբակալությունները՝ հետևելով կարգուկանոն հաստատելու նպատակով քաղաքում ազգային գվարդիա տեղակայելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը` հաղորդում է ABC 7-ը։

«Մաքսային և սահմանապահ պաշտպանության ուժերը կիրակի մտել են Չիկագոյի կենտրոն՝ ձերբակալելով բազմաթիվ մարդկանց»,- նշում է լրատվականը։

Իլինոյսի նահանգապետ Ջեյ Պրիցկերը մեղադրել է ներգաղթի ծառայության գործակալներին տեղի բնակիչներին վախեցնելու համար՝ նշելով, որ նրանք զինված են եղել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում պատերազմել Չիկագոյի հետ` չնայած իր վերջին սոցցանցային գրառմանը, որում նա քաղաքը պատկերել է ապոկալիպտիկ լույսի ներքո և ակնարկել առաջիկա պատերազմի մասին։ «Մենք չենք պատրաստվում պատերազմել։ Մենք պատրաստվում ենք կարգուկանոն հաստատել մեր քաղաքներում»,- ասել է նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն