Անհետ կորածների հարազատները ՊՆ դիմաց են: Նրանք պահանջում են հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի, Հետախուզության նախկին պետի հետ: Հարազատները նշեցին, որ այս շաբաթ՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, իրենց խոստացել են, որ երկուշաբթի հանդիպում է տեղի ունենալու «իրենց ուզած մարդկանց հետ»:
Քիչ առաջ իրավիճակը լարվեց, քանի որ հարազատներին հայտնեցին, որ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ներկայացուցչի: Հարազատները նշեցին, որ Սարգսյանի հետ բազմիցս հանդիպել են, նրան որևէ հարց չունեն:
Նրանց խոսքով եթե իրենց չընդունեն, փողոցներ են փակելու:
Ավելի ուշ իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց ռազմական ոստիկանների և անհետ կորածների հարազատների միջև: Վերջիններս հավաքվել են ՊՆ մուտքի դիմաց և պահանջում են բացել դռները: Այս պահին ոստիկանության ուժեր են կենտրոնացվում ՊՆ վարչական համալիրի դարպասների առջև: